Որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն
15:07 - 03 փետրվարի, 2021

Որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը ստորև.

«Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել