ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները հերթական ստուգայցով այսօր եղել են մարզային դեղատներում, սպասարկման գրասենյակներում ինչպես նաև առևտրի կենտրոններում։ Արձանագրվել են որոշ խախտումներ՝ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: