Դատարանը Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը  մեկնել Հայաստանից |armenpress.am|
15:48 - 02 փետրվարի, 2021

Դատարանը Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3- 8-ը  մեկնել Հայաստանից։

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը  հայտարարեց, թե դատախազությունն ինչո՞ւ տեղյակ չի պահվել այդ մասին:

Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Այս պահին դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել