Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 2-ի տվյալները |aliq.ge|
13:33 - 02 փետրվարի, 2021

Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 2-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  259 209 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 17 271 թեստավորում, որից 11 459-ը հակամարմինների թեստով, 5 812-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:

Կարանտինային գոտում է գտնվում 480 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 520 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 283 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել