Թուրքիան 5 տարվա դադարից հետո Արարատ լեռը վերաբացում է լեռնագնացների համար |tert.am|
11:24 - 02 փետրվարի, 2021

Թուրքիան 5 տարվա դադարից հետո Արարատ լեռը վերաբացում է լեռնագնացների համար |tert.am|

tert.am: Ժամանակակից Թուրքիայի արևելքում գտնվող Արարատ լեռը, որն ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և լեռնագնացների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի լեռնագնացության ֆեդերացիային: 

Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» և այցերի համար հասանելի չէր 2015-ից, երբ արևելքում վերսկսվել էին գործողությունները երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել