Ադրբեջանն ու Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում. Վրաստանի փոխարտգործնախարա |tert.am|
10:27 - 02 փետրվարի, 2021

Ադրբեջանն ու Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում. Վրաստանի փոխարտգործնախարա |tert.am|

tert.am: Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում վրացական կողմը տրամադրել է լրացուցիչ նյութեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լա'ա Դարսալիան` մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վիճելի տարածքների հարցը, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ադրբեջանն ուսումնասիրում է Վրաստանի տրամադրած  նյութերը:

«Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի նիստը կնշանակվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է սահմանի շուրջ բանակցություններին, կողմերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, բայց յուրաքանչյուր կողմ ունի իր հաստատուն դիրքորոշումը»,-նշել է փոխարտգործնախարարը:

Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը  հորդորել է զերծ մնալ այս հարցի հետ կապված չմտածված հայտարարություններից: Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել գործընթացի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել