Գերմանիայի բոլոր չափահաս բնակիչները մինչև ամռան վերջ կկարողանան հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստանալ. Մերկել |tert.am|
09:59 - 02 փետրվարի, 2021

Գերմանիայի բոլոր չափահաս բնակիչները մինչև ամռան վերջ կկարողանան հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստանալ. Մերկել |tert.am|

tert.am: Գերմանիայի բոլոր չափահաս բնակիչները մինչև 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կստանա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն։

Մերկելը նշել է, որ իր խոստումը կկատարվի նույնիսկ այն պարագայում, եթե Johnson & Johnson և CureVac պատվաստանյութերը, հակառակ սպասումների, հավանության չարժանանան Եվրամիությունում։

Պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ սպասվում է, որ Գերմանիան 83 մլն բնակչի համար պատվաստանյութի ավելի քան 320 մլն չափաբաժին ձեռք կբերի: Առաջին եռամսյակում նախատեսվում է ստանալ 18,3 մլն չափաբաժին պատվաստանյութ, երկրորդում՝ 77,1 մլն, երրորդում՝ 126,6 մլն, չորրորդում՝ 100,2 մլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել