ԱԺ-ում քննարկեցին գիտության ու անվտանգության խնդիրները |armtimes.com|
20:08 - 01 փետրվարի, 2021

ԱԺ-ում քննարկեցին գիտության ու անվտանգության խնդիրները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ- ում տեղի ունեցան «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Նիստի մեկնարկին ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը խորապես մտորելու, բայց անհապաղ գործողությունների մղելու ազդակ հանդիսացավ: Նա հույս հայտնեց, որ լսելով եւ հաշվի առնելով շատերի տեսակետները ՝ հետագայում՝ ոլորտային քաղաքականություն եւ ռազմավարություն մշակելու աշխատանքներում, ընդգրկելու են նաեւ այստեղ առաջ քաշված լավագույն մոտեցումները:

«Այս ամբիոնից քանիցս հայտարարվել է, որ գիտությունը հիմքն է թե՛ անվտանգության, թե ՛առողջապահության, թե՛ տնտեսության, մի խոսքով՝ բոլոր ոլորտների. չկա մի ոլորտ, որ հնարավոր է զարգացնել առանց գիտական հիմքի: Ես իրավամբ հույս ունեմ, որ այս միջոցառման արդյունքում մենք կունենաք գաղափարների եւ մտքի ծաղկաքաղ ու դրանով կշարժվենք առաջ», - ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով անվտանգային լեզվական, մշակութային, հայագիտական, սոցոլիոգիայի եւ այլ ուղղությունների մասին՝ նշեց, որ այս դեպքում մենք գտնվում ենք խիստ ագրեսիվ միջավայրում. հարեւան պետությունները ամեն օր խեղաթյուրում են քարտեզներ, պատմություններ, եւ դա անում են կազմակերպված, միջազգային ամբողջ հանրությանը ներառելով: Այս ուղղություններով էլ ավելի շատ եւ կոորդինացված աշխատանք տանելու խնդիր կա: Խոսելով ռազմական արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ  վերջին տարիներին համարյա  2.5 անգամ ավելացել է պետբյուջեից  տրվող գումարը՝  ռազմաարդյունաբերության ուղղությունը  զարգացնելու նպատակով:

«Այստեղ մեկ շեշտադրում պետք է անեմ. մենք, այնուամենայնիվ,  հրաշքների չսպասելու պարագայում էլ, պետք է առավելագույնը ներդնենք  եւ օգտագործենք մեր գիտական ներուժը: Հասարակության մեջ հույսի, սպասումի այս հոգեբանական վիճակը երբեմն կարող է բերել մեծ խնդիրների. ուստի համբերատարորեն, բայց ուժերի գերլարումով պիտի  հասնենք իսկապես արդյունավետ, զարգացած  արդյունաբերության», - խոսքը եզրափակեց Հակոբ Արշակյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի այն խոսքին, թե գիտական աշխարհում նման համեստ գումարների դեպքում որեւիցե հրաշքի պետք չէ սպասել, ասաց, որ ինքն անձամբ ուզում է հրաշքների սպասել, բայց ոչ թե անիրականանալի հրաշքների, այլ ձեռքից բաց թողած հրաշքների:

«Ժամանակակից պատերազմները չեն լինում առանց գիտության ներգրավման:  Այսօր կան քրեական գործեր, եւ կան մարդիկ, որոնց  անտարբերության  եւ կոռուպցիայի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին: Այս առումով այսուհետ մեր անելիքները պետք է լինեն անկեղծ ու հստակ: Գեղեցիկ խոսելը մի բան է, մի բան՝ ճիշտ  գործելը: Գիտությունը միշտ պետք է լինի բանակի մեջ. պաշտպանության նախարարությունը ինքը պետք է պատվերներ իջեցնի՝ անվտանգության համակարգը ավելի ամրապնդելու համար: Օրվա հրամայականն է ներդրումներ անել. դա պետք է անենք  ամեն մեկս մեր մասով: Ռազմաարդունաբերության կարողությունները պետք է վերանայենք. վաղվա պարտադրված պատերազմը կարող է լինել հեռահար պատերազմ՝ հեռահար կառավարվող: Գիտությունը այդ առումով այսօր պետք է դառնա այդ կարողությունների առաջատար ու ղեկավարող ուժը», - նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորեց բնագիտական ուղղության հզորացումն ու գիտնականի դերի արժեւորումը, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում մշակույթի զարգացման համար:

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել