Մոսկովյան դատարանն Ալեքսեյ Նավալնիի կնոջը պարտավորեցրել է 20 000 ռուբլի տուգանք վճարել tert.am
16:55 - 01 փետրվարի, 2021

Մոսկովյան դատարանն Ալեքսեյ Նավալնիի կնոջը պարտավորեցրել է 20 000 ռուբլի տուգանք վճարել tert.am

tert.am։ Մոսկովյան դատարաններից մեկը բողոքի ակցիա անցկացնելու կանոնների խախտման համար տուգանել է մեկուսարանում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը՝ Յուլիա Նավալնայային: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաալիքը:

Նավալնիի կինը մեղավոր է ճանաչվել վարչական օրենսգրքի 20.2 հոդվածով («հավաքի, հանդիպման, ցույցի, երթի կամ պիկետի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտում»):

Ատյանի որոշմամբ՝ Նավալնայայի նկատմամբ կայացվել է 20 000 ռուբլի վարչական տուգանքի նշանակման որոշում:

Հիշեցնենք, որ երեկ նրան բերման էին ենթարկել Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար, որից հետո նա ազատ էր արձակվել՝ ներկայանալու պարտավորությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել