Թուրքիայում նախատեսում են երկարացնել F-16-երի շահագործման ժամկետը |ermenihaber.am|
16:51 - 01 փետրվարի, 2021

Թուրքիայում նախատեսում են երկարացնել F-16-երի շահագործման ժամկետը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ այդ ցուցանիշին հասնելու համար իրենք արդիականացնում են F-16 կործանիչները, ինչի արդյունքում յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու են 1200-ից մինչև 1500 անուն պահեստամաս: 

Նշենք, որ Թուրքիան  ստիպված է արդիականացնել ԶՈւ սպառազինության մեջ գտնվող հիմնական կործանիչները, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել