ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Ռադիկ Մարտիրոսյան |1lurer.am|
15:27 - 01 փետրվարի, 2021

ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Ռադիկ Մարտիրոսյան |1lurer.am|

1lurer.am: Գիտնականներն իրենց կարծիքն ասել են և իրենց գործին են, հո ամեն օր դրանով չե՞նք զբաղվում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: 

«Հրաժարականի պահանջը փողոցում գտնվող մարդկանցով միայն չափելի չէ, կարծում եմ՝ տանը նստած շատ մարդիկ ունեն նույն կարծիքը: Եթե ընտրություն լինի, մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն ավելի օրինական ձևով»,- ընդգծեց նա:

Խոսելով ԳԱԱ լուծարման լուրերի մասին՝ Ռ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Խոսքը ԳԱԱ համակարգում գտնվող ինստիտուտների կարգավիճակի մասին է: Օրենքում ճշտված չէ՝ ով է այդ ինստիտուտների վերադասը, մեր պահանջն այդ խնդիրը կանոնակարգելն է: Ես կարծում եմ՝ անհրաժեշտ չէ այսօր ունենալ «Գիտության մասին» նոր օրենք, երբ գործում են երկու օրենքներ՝ «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության Գիտությունների  ազգային ակադեմիայի մասին»: Եթե խնդիրներ կան, կարող ենք այդ օրենքներում փոփոխություններ կատարել, մենք պատրաստ ենք»,- ասաց ԳԱԱ նախագահը:  

Նրա խոսքով՝ այսօր մեր երկիրն ունի իր տեղն աշխարհում, կարող է գրավել պատվավոր բարձր մակարդակ, որին արժանի են մեր ժողովուրդը, պատմությունը, անցյալը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել