Թուրքիայի Իզմիր քաղաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |armenpress.am|
13:32 - 01 փետրվարի, 2021

Թուրքիայի Իզմիր քաղաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am։ Էգեյան ծովի ավազանում Իզմիր քաղաքի Կարաբուրուն թաղամասի մոտակայքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Երկրաշարժերը գրանցվել են փետրվարի 1-ի առավոտյան մեկ րոպե ընդմիջումով: Թուրքիայի  Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի (AFAD) կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 08.46-ին` 5,1 մագնիտուդ ուժգնությամբ և 20,69 կիլոմետր խորության վրա, իսկ երկրորդը 08.47-ին`4,8 մագնիտուդ ուժգնությամբ և 7 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժերի ընթացքում մարդկային կորուստների կամ նյութական վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել