Բողոքի ակցիա Ախալքալաքում. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը
 |factor.am|
21:49 - 31 հունվարի, 2021

Բողոքի ակցիա Ախալքալաքում. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը |factor.am|

factor.am: Ախալքալաքի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Կոնկրետ պահանջ, կոնկրետ կազմակերպիչ չկա: Մարդիկ դժգոհում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների դեմ։

Այն մասին, որ Ախալքալաքում բողոքի ակցիա պետք է տեղի ունենա, հավաքվածները իմացել են սոցիալական կայքերից, մեդիայի հրապարակումներից: Մարդիկ եկել են իրենք բողոքը հայտնելու: Հիմնական թեմաները, որոնք հուզում են բնակչությանը,փակ սահմաններն են, ինչի պատճառով նրանք չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, և, որ իրենց ընտանիքները պահում են վարկերով: Ոմանք բողոքում են վատ ճանապարհներից, մյուսները, որ վարկերը չեն կարողանում փակել, իսկ որոշները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական մթերքն իրացնել: Հավաքվել է մոտավոր 200-300 մարդ:

«Այս հարցը վերաբերում է մեզ բոլորիս: Ոչ բոլորը կարող են զբաղվել հողագործությամբ, նրանք ապրուստի միջոցները գտնում են խոպանում »,- ասաց Քարսեպ գյուղից Արմեն Փամբուխչյանը:

Ակցիայի նպատակն էր իշխանություններին հասցել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու իրենց պահանջը:

«Մեր հիմնախնդիրը Հայաստանի և Ռուսաստանի հետ ճանապարհներն են (խմբ. նկատի ունի սահմանների բացումը): Մենք արդեն սովի մեջ ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմեռնեն: Անձամբ ես չեմ մեկնում, բայց իմ հարազատներն ու ընկերները գոյատևում են աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է սոցիալական խնդիրը լուծելը: Միգուցե մեր այսօրվա հանրահավաքով չլուծվի այս հարցը, բայց պետությունը կտեղեկանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես շարունակել ապրել»,- ասաց Սաղաթել Փիլոյանը:

«Ես նախորդ տարի չմեկնեցի խոպան, այս տարի չգիտեմ ինչ անել, ինչ հոգեպահուստ ունեի, արդեն ծախսվել է: Մնում է տունը գրավադնել ու մնալ առանց դրա: Բնակչությունն ապրում է վարկերով, բայց մենք չգիտենք, թե ինչով մարել, բոլորը վարկեր ունեն բանկում: Մարդիկ արդեն հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են պահանջել սահմանների բացումը»,- ասաց Բավրա գյուղի բնակիչներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից Արթուր Մարգարյանն ասաց, որ մարդիկ ունեն ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ հոգեբանական խնդիրներ:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել