Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|
17:55 - 30 հունվարի, 2021

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները  գոհունակություն  են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների   կատարումից:  Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը:

«Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել