Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար |1lurer.am|
13:22 - 30 հունվարի, 2021

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

Եվրոպան կրկին անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ ԵՄ-ի սահմաններից դուրս Ֆրանսիայի սահմանով բոլոր մուտքերն ու ելքերը արգելվում են, բացառությամբ հատուկ հանգամանքների: Որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից: Փարիզում նաև պատվաստանյութի խնդիր կա: 

Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդն առայժմ ստիպված է հետաձգել պատվաստումը: Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ շուկայում օգտագործել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որը մշակել է AstraZeneca ընկերությունը:

«Արտակարգ դրությանը զուգահեռ, որն ունեցավ իրական, բայց ոչ արդյունավետ հետևանքներ, մենք որոշեցինք դիմել լրացուցիչ քայլերի: ԵՄ քաղաքացիների ցանկացած մուտքի համար կպահանջվի ՊՇՌ թեստ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել