Վրաստանը բացում է սահմանները կորոնավիրուսի պատվաստում ստացած օտարերկրացիների համար |hetq.am|
22:22 - 29 հունվարի, 2021

Վրաստանը բացում է սահմանները կորոնավիրուսի պատվաստում ստացած օտարերկրացիների համար |hetq.am|

hetq.am: Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան ազատորեն և առանց կարանտինի պահպանման մուտք գործել Վրաստան, եթե նրանք ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։

«Բոլոր երկրների քաղաքացիներն անխտիր կկարողանան մուտք գործել Վրաստան՝ սահմանին ներկայացնելով կորոնավիրուսի պատվաստումը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացին պետք է ստացած լինի երկու ամբողջական դեղաչափ։ Աշխարհում աճում է պատվաստված մարդկանց թվաքանակը, և սա մեր առաջին թիրախ խումբն է»,- նշել է Տուրնավան։

Վրաստանի ցամաքային սահմանները նախկինի պես փակ կմնան։ Փետրվարի 1-ից կվերականգնվի ավիահաղորդակցությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել