Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը
 |tert.am|
19:37 - 29 հունվարի, 2021

Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը կայցելի Մոսկվա, որի ընթացքում պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բորելը կքննարկի Ուկրաինայում և հարևան երկրներում Ռուսաստանի գործողությունները, իրանական միջուկային գործարքի իրականացման կարևորությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել