Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|
16:48 - 29 հունվարի, 2021

Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը մասնաորպես պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին–առանձին բանաձևերի տեսքով։

Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել