Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը
15:41 - 29 հունվարի, 2021

Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը՝ այն դարձնելով 3+3՝ ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։ Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայտնում է tass.ru-ն։

«Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Ու մենք այդ նպատակին հասնելու համար համագործակցելու ենք նաև 3+3 ձևաչափով»,- նշել է արտգործնածարարը։ 

Չավուշօղլուն նաև նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման լոկ ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցության ընդլայնմամբ հասնել կրակի մշտական դադարեցմանը»։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել