Վրաստանը մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար |azatutyun.am|
15:21 - 29 հունվարի, 2021

Վրաստանը մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը մեղմում է մուտքի կանոնները արտասահմանցիների համար․ հաջորդ շաբաթվանից՝ փետրվարի 1-ից, մասնավորապես, երկիր կկարողանան մտնել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում փաստաթուղթ կներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին։ Այդ դեպքում հյուրերը պարտավորված չեն լինի 12-օրյա կարանտին պահել, այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։

Ընդ որում, Թբիլիսին ընդունելի է համարում պատվաստումը շուկայում առկա ցանկացած դեղամիջոցով։

Ավելի վաղը հայտարարվել էր, որ Վրաստանը փետրվարի 1-ից վերականգնում է միջազգային չվերթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել