ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵԱՏՄ նախարար |1lurer.am|
15:12 - 29 հունվարի, 2021

ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է տնտեսական աճ. ԵԱՏՄ նախարար |1lurer.am|

1lurer.am:  ԵԱՏՄ պետությունները դիմակայեցին կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամին՝ դրանից դուրս գալով նվազագույն կորուստներով: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Տիմուր Ժակսիլիկովը: Նրա կարծիքով՝ անցած տարի տնտեսական աննշան, սակայն աճ գրանցած միակ երկիրն ամբողջ աշխարհում եղել է Չինաստանը: Մյուս բոլոր երկրներում արձանագրվել է տնտեսության անկում:

ԵԱՏՄ նախարար Ժակսիլիկովի խոսքով՝ ամենամեծ կորուստն ունեցել են միության երկրների ծառայությունների և զբոսաշրջության ոլորտները: «Առաջիկայում կհրապարակենք տնտեսության աճի տեմպի նվազման վերջնական վիճակագրությունը»,- ասել է նա: 
 
Պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներով ԵԱՏՄ անդամների դուրս գալուն մեծապես նպաստել են ազգային կառավարությունների իրականացրած՝ գործարարության աջակցության ծրագրերը: Ժակսիլիկովն ասել է, որ այս տարի ակնկալվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության աճ, սակայն դեռ վաղ է կատարել հստակ կանխատեսում: Նա ասել է, որ տնտեսական ակտիվության աճն արդեն նկատելի է, և դրա ապացույցներից մեկը ԵԱՏՄ երկրներում, հատկապես Ռուսաստանում, աշխատուժի պահանջարկի մեծացումն է: 
 
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը հիմնվել է 2015 թ. հունվարի 1-ին: Անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել