ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել նոյեմբերին գերեվարված ևս 57 զինծառայողին |armenpress.am|
14:45 - 29 հունվարի, 2021

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել նոյեմբերին գերեվարված ևս 57 զինծառայողին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-հայտնել է Ստանոն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 28-ին, ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում հայրենիք է վերադարձել 5 գերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել