Կառավարության շենքը զավթելու գործով ձերբակալված են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը |hetq.am|
12:53 - 29 հունվարի, 2021

Կառավարության շենքը զավթելու գործով ձերբակալված են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը |hetq.am|

hetq.am: Քննչական կոմիտեում՝ Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին ասաց ձերբակալված անձանց շահերը ներկայացնող փաստաբաններից Միքայել Շխիմյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով։ Երեկ՝ հունվարի 28-ին, Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձել էին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ էր կազմել, ինչի հետևանքով հրմշտոց էր սկսվել:

Միքայել Շխիմյանն ասաց՝ իրենց պաշտպանյալները ցուցմունքներ չեն տվել, նրանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել դատարան։ Նշենք, որ կասկածյալի կարգավիճակ ունեցող վերը նշված 5 անձանց շահերը պաշտպանելու համար փաստաբանական խումբ է գործում, որոնց թվում են Բենիկ Գալստյանը, Օնիկ Առաքելյանը, Կարինե Խաչատրյանը, Անժելիկա Հակոբյանը։

Շխիմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ըստ արձանագրության՝ այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 5 անձինք բերման են ենթարկվել երեկ՝ ժամը 18:00-ին, ժամը 21:00-ին:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել