Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար |1lurer.am|
11:28 - 29 հունվարի, 2021

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայում կորոնավիրուսի նոր շտամների տարածման ֆոնին ձեռնարկվում են նոր սահմանափակող միջոցառումներ: Գերմանիայի կառավարությունը նախատեսում է արգելել այն երկրներից ճանապարհորդների մուտքը Գերմանիա, որտեղ հայտնաբերվում են վարակի շատ դեպքեր: Խոսքը, մասնավորապես, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի մասին է: Բացառություններ կարող են լինել բեռնափոխադրումների համար՝ տեղեկացնում է euronews-ը:

Նորվեգիան նույնպես հայտարարել է իր սահմանների փակման մասին: Երկիր մուտք գործել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե կան համոզիչ պատճառներ: Կթույլատրվի Շվեդիայից և Ֆինլանդիայից բուժաշխատողների մուտքը: Նորվեգիայում էլ բացառություններ կլինեն բեռնափոխադրումների համար:

Լոնդոնը պարտադիր կարանտին է մտցնում Պորտուգալիայից, Հարավային Ամերիկայից և աֆրիկյան մի շարք երկրներից Միացյալ Թագավորություն այցելողների համար: Մարդիկ ստիպված կլինեն տասն օր մնալ հյուրանոցներում: Խախտողներին սպառնում է տուգանք: Նպատակը՝ կանխել թագավորություն կորոնավիրուսի նոր և հավանական ավելի վտանգավոր շտամների ներմուծումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հաստատում է, որ COVID-19 համաճարակին զուգահեռ նկատվում է հոգեկան առողջության վատթարացում: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ավելացել են ինքնասպանության փորձերն ու դեպրեսիվ տրամադրությունները երիտասարդության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության հարցերով եվրոպական դաշինքը մտադիր է մեծացնել աջակցությունը յուրաքանչյուր երկրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել