Վաշինգտոնը Մոսկվային և Անկարային կոչ է արել անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից |lragir.am|
10:59 - 29 հունվարի, 2021

Վաշինգտոնը Մոսկվային և Անկարային կոչ է արել անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից |lragir.am|

lragir.am: Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

ԱՄՆ կոչ է անում դուրս բերել Լիբիայից նաև վարձկաններին և ռազմական ինստրուկտորներին, որոնք ֆինանսավորվել և տեղակայվել են Լիբիայում  Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:

Հիշեցնենք, որ 2020թ հոկտեմբերի 23-ին ստորագրվել է զինադադարի պայմանագիր, որի համաձայն 90 օրերի ընթացքում Լիբիայից պետք է դուրս բերվեին բոլոր վարձկանները և արտաքին ուժերը, և այդ ժամկետը լրացել է 2021թ հունվարի 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել