ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն չի բացահայտել՝ որ պատվաստանյութն է ընտրել |tert.am|
09:49 - 29 հունվարի, 2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն չի բացահայտել՝ որ պատվաստանյութն է ընտրել |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստացել է հակակորոնավիրուսային պատվանյութերից մեկի առաջին դեղաչափը: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

«Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Համավարակի դեպքում մեզնից ոչ ոք անվտանգության մեջ չի հայտնվի, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգության մեջ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել