Oգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման առաջնահերթ ծրագրերի մասին |tert.am|
17:46 - 28 հունվարի, 2021

Oգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման առաջնահերթ ծրագրերի մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը՝ ընդգծելով մարդասիրական ծրագրերի իրականացման առաջնահերթությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը:  Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համապատասխան ջանքերից և այլ երկրների, առաջին հերթին՝ մեր երկրի օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալություններին, ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերը»,- ասել է Զախարովան:

Զախարովան ընդգծել է Ադրբեջանում և Հայաստանում ՄԱԿ-ի թիմերի ջանքերը և աջակցություն հայտնել ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի և Երևանի հետ հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել