Կաթողիկոսը չի բացառում, որ գերիների հարցով կարող են դիմել Հռոմի պապին. նա շնորհակալություն հայտնեց Կիրիլ Երկրորդից |armtimes.com|
12:00 - 28 հունվարի, 2021

Կաթողիկոսը չի բացառում, որ գերիների հարցով կարող են դիմել Հռոմի պապին. նա շնորհակալություն հայտնեց Կիրիլ Երկրորդից |armtimes.com|

armtimes.com: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հայ գերիների վերադարձի հարցով քննարկում ունեցե՞լ է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասաց. «Մենք ջանքեր գործադրում ենք, որ կարողանանք հասնել գերիների վերադարձին»:

Հնարավո՞ր է Հռոմի պապին դիմեք այս հարցով՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Մենք ինքներս քննարկում ենք այդ հարցը  եւ պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - պատասխանեց նա։

Ասաց՝ որ խստագույնս դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները եւ ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը եւս իր դատապարտության խոսքն ասի այդ երեւութների առնչությամբ։

«Այս առումով մենք կուզենք մեր գնահատանքը արտահայտել Ռուսաստանի Դաշնության իշխանությանը եւ ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետին՝ Կիրիլ Պատրիարքին այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը, առաքելությունը», - ասաց Գարեգին Բ-ն:
Հարցին՝ մենք այսօր պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք՝ կաթողիկոսը պատասխանեց. «Աստված մի արասցե...ռիսկեր միշտ էլ կան եւ մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով եւ հայրենանվեր ջանադիր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել