Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին |news.am|
11:55 - 28 հունվարի, 2021

Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին |news.am|

news.am: Այո, այս պահին հանդիպման ամսաթիվն ու վայրը համաձայնեցված է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 30ժ-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակման հարցն է:

«Դեռեւս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավել բան այս պահին որեւէ կոնկրետացում չունենք. կհանդիպենք կտեսնենք»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ օրակարգով է գնում այդ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ օրակարգի ձեւավորմանհամար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության մասնավորապես, 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե այդ ճանապարհներն անվտանգ չեն լինի, հատկապես, որ դրանց մեծ մասն անցնելու է Ադրբեջանի տարածքով, փոխվարչապետն ասաց. «Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն եւ կարգավորվեն, բայց իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ ան այդ հարցի հետ կապված, նախեւառաջ անվտանգության հարցը: Համոզված եմ, որ խպնդրի լուծման համար այդ բոլոր բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որ ձեւավորվի համակարգ, որն իսկապես կաշխատի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել