Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|
11:01 - 28 հունվարի, 2021

Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին |tert.am|

tert.am: Երբեք երկիրը այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող, տագնապեցնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը՝ իր զգաստացանող, պատգամ բերող խոսքը պետք է ասեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով հարցին՝ ինչու նախկինում եկեղեցին քաղաքական հայտարարություններով հանդես չէր գալիս:

Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:

Հարցին՝ ինչ հետևություններ է արել եկեղեցին, երբ հրաժարականի կոչից հետո, բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, Վեհափառն ասաց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին, և մեր հիմանվորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»:

Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցին ու իշխանությունները նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկայանում, նա նախ ճշտեց, թե արդյոք երկրի ղեկավարությունն այսօր եղել է Եռաբլուրում, և երբ ստացավ դրական պատասխան, ասաց, որ տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել