Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|
10:11 - 28 հունվարի, 2021

Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|

azatutyun.am: Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատից հետո վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը նույնպես քվեարկել է պայմանագրի ժամկետի երկարաձգման օգտին։

Ելույթ ունենալով Դավոսի ֆորումի մասնակիցների առջև՝ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է պայմանագրի երկարաձգումը: «Կա միջազգային ինստիտուտների թուլացում, տարածաշրջանային հակամարտությունները բազմապատկվում են, դեգրադացվում է նաև գլոբալ անվտանգության համակարգը: Սա միանշանակ քայլ է ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նախօրեին տեղի էր ունեցել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել 2010 թվականին ստորագրված համաձայնագիրն առանց նախապայմանների, որոնք առաջ էր քաշում Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի քննարկում 2026 թվականին պայմանագիրը ևս 5 տարով երկարացնելու հարցը, և փաստաթուղթը պետք է փոխարինվի:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է առաջ գնան միջուկային զինաթափման ճանապարհով: Նա շեշտել է, որ պայմանագրի երկարաձգումը «կենսական նշանակություն ունի»: «Բայց կարևոր է նաև վերականգնել կորսված ժամանակը և առաջընթաց գրանցել միջուկային զենքի չտարածման և զինաթափման հարցում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել