Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ, պետք է լինի արժանապատիվ խաղաղություն. Արա Այվազյան |1lurer.am|
10:06 - 28 հունվարի, 2021

Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ, պետք է լինի արժանապատիվ խաղաղություն. Արա Այվազյան |1lurer.am|

1lurer.am: Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև Համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին այսօր Եռաբլուրում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

«Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, որն ստեղծվում է  շատ կարևոր հարցերի լուծման պարագայում՝ առաջին հերթին՝ մեր գերիների ազատ արձակման հարցում:

Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար: Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա՝ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:

Վստահ եմ, որ հետևել եք Մինսկի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են՝ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն: Առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը:

Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, ակնկալում ենք առաջիկայում նրանց այցը տարածաշրջան: Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- ասաց Արա Այվազյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել