Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

 |armenpress.am|
19:50 - 27 հունվարի, 2021

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Այս մասին Լըմուանն ասաց հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասաց Լըմուանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել