ՀՌՀ-ն փետրվարին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ |armenpress.am|
14:08 - 27 հունվարի, 2021

ՀՌՀ-ն փետրվարին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը փետրվար ամսին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ:

Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Ռադիոհեռարձակման բնագավառն ազատականացվել է, եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի վրա, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում որքան ազատ հաճախականություն ունենա և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում, ապա ցանկացած հեղինակավոր կազմակերպություն կարող է դիմել և ստանալ ռադիոլիցենզիա: Մենք պատրաստվում ենք փետրվարի մեջ հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ, ինչը շատ կարևորում ենք»,- ասաց Հակոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել