Հայաստանում գնաճն ամենացածրն է ԵԱՏՄ-ում  |armenpress.am|
10:21 - 27 հունվարի, 2021

Հայաստանում գնաճն ամենացածրն է ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020-ի նոյեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ աճել են 0,3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 1,6%-ով։ Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա նոյեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4,5%-ով, նոյեմբերի համեմատ՝ 4,9%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 6,1% և 6,6%, Ղազախստանում՝ 6,5% և 7,3%, իսկ Ղրղզստանում՝  7,2% և 8,2%։ Ռուսաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,1% և նոյեմբերի համեմատ՝ 4,4%։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել