Կայացել է Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը |1lurer.am|
09:32 - 27 հունվարի, 2021

Կայացել է Բայդենի և Պուտինի առաջին հեռախոսազրույցը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին շփումն էր Պուտինի հետ:

Կրեմլի ղեկավարը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշել՝ մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրի և միջազգային հանրության շահերին` հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար իրենց երկրների հատուկ պատասխանատվությունը:

Բայդենն ու Պուտինը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել