Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել
 |armtimes.com|
21:55 - 26 հունվարի, 2021

Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կառաջարկի փետրվարի 3-ին ժամը 11։00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Արտահերթ նիստում նախատեսված է քննարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։  

Նիստի ժամանակ Կառավարության ներկայացուցիչը կլինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախատեսված է հարցը քննարկել հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցման քննարկումից հետո երկրորդ ընթերցման համար քննարկումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել