ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը եղել է ՀՀ ոստիկանությունում
19:37 - 26 հունվարի, 2021

ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը եղել է ՀՀ ոստիկանությունում

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ոստիկանությունում է եղել ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվել է միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվել է փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել