Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|
15:17 - 26 հունվարի, 2021

Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը |armenpress.am|

armenpress.am:  ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ:

Այս մասին Զարիֆն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:

«Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել