Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին |armenpress.am|
13:44 - 26 հունվարի, 2021

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում է արել գերատեսչություններին:

Միեւնույն ժամանակ, ընդգծել է նախագահը, Միացյալ Նահանգները կարող է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել