Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ ՌԴ-հետ |tert.am|
11:45 - 26 հունվարի, 2021

Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ ՌԴ-հետ |tert.am|

tert.am: Վերին Լարսն այլևս երբեք նույնը չի լինի: Վրաստանը սկսում է լայնածավալ նախագիծ, որի նպատակն է ապահովել անխափան տրանսպորտային կապ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը, նշելով՝ խոսքը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու ամենադժվար և վտանգավոր Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհի՝ Քվեշեթի-Կոբիի շինարարությանը:

Ծրագրով նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամրջի և 5 թունելի, ներառյալ՝ Կրեստովի լեռնանցքի տակ 9 կմ թունելի կառուցում, որը կլինի կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել