Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|
10:41 - 26 հունվարի, 2021

Բայդենը ՌԴ-ի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցեր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի ղեկավարի խոսքով՝ նա գերատեսչություններից տարբեր տեղեկություններ է խնդրել Մոսկվային առնչվող  թեմաների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ը կարող է համագործակցել նաև Ռուսաստանի հետ, մասնավորապես ՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման հարցում:

«Մենք և՛ կարող ենք գործել մեր երկրի շահերից ելնելով՝ «СНВ-3»-ի ընդլայնման հարցում, և կարող ենք Ռուսաստանին հասկացնել, որ մեզ շատ անհանգստացնում է Նավալնիի հետ վարվելակերպը, Solar Winds-ի հետ կապված իրավիճակը և այլն», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել