Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ
 |tert.am|
23:02 - 25 հունվարի, 2021

Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության համար 2,5 անգամ ավելի վատն են, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկուշաբթի ներկայացված «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:

«2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով, ինչն ավելի քան 2.5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող համեստ վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները»,- ասվում է փաստաթղթում:

«Ներկայիս աննախադեպ ճգնաժամի խորությունն ու ծանրությունը նախանշում են դանդաղ և ցավոտ վերականգնում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ, գլխավոր քարտուղարի՝ տնտեսական զարգացման հարցերով օգնական Էլիոթ Հարիսը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել