Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
 |shantnews.am|
22:20 - 25 հունվարի, 2021

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա |shantnews.am|

shantnews.am: Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:

«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում է ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն
ապահովելու համար: Մենք անկոտրում ենք»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել