«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հազար ընտանիքի աջակցություն կտրամադրվի
19:51 - 25 հունվարի, 2021

«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հազար ընտանիքի աջակցություն կտրամադրվի

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ:

Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին և կամավորներին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի համար:

«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ ՀԲԸՄ-ի կողմից: «Դա մեր ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել ԼՂ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը»,- տեղեկացրել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել