Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ |armenpress.am|
14:27 - 25 հունվարի, 2021

Իրանի և Ադրբեջանի միջեւ կկառուցվի երկաթուղային տերմինալ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Արդեբիլ հյուսիսարեւմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Վկայակոչելով ադրբեջանական Trend-ին, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով՝ այդ նախագծի կապակցությամբ ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ - Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Նահանգապետը նշել է, որ այդ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանը Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել