Վրաստանում 24 ժամվա ընթացքում ընթացքում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը |tert.am|
13:21 - 25 հունվարի, 2021

Վրաստանում 24 ժամվա ընթացքում ընթացքում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը |tert.am|

tert.am: Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մցխեթ-Մթիանեթիի մարզի Թիանեթի քաղաքից 29 կմ, իսկ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04:12-ին: Էպիկենտրոնը գտվել է 8 կմ խորության վրա:

Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ նախորդ երկրաշարժը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան 21:58-ին՝ Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը տեղակայված է եղել 12 կմ խորության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել