«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է |tert.am|
12:39 - 25 հունվարի, 2021

«Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ». Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:

«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:

Արտգործնախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ:

Միևնույն ժամանակ կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել