Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|
11:56 - 25 հունվարի, 2021

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ  համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: այդ մասին հաղորդում է Pars Today-ը:
 
Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»:

Աբբաս Ռեզայիi խոսքով՝ Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար: 
 
«Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել