Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|
10:29 - 25 հունվարի, 2021

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում է Սպիտակ տունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները ԱՄՆ ամենահին դաշնակից երկրի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են սերտ համակարգման անհրաժեշտությանը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, COVID-19 համաճարակի դեմ պայքարը և համաշխարհային տնտեսության վերականգնումը:

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել նաև արտաքին քաղաքական գերակա խնդիրների, այդ թվում` Չինաստանի, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի հետ կապված խնդիրների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել